News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին:

Ըստ աղբյուրի՝ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Ոստիկանները պարզել են, որ Հովիկ Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տպել
Ամենաշատ