News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երևանում հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը Samand մակնիշի ավտոմեքենայով Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրարերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել։ Այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել շտապօգնության մեքենա, սակայն տուժածը, որ եղել է ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ