News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Փոլ Գոգենի առաջին կտավը, որի վրա պատկերված է շվեյցարական շալե, Ֆրանսիայում կիրակի օրը աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով շվեյցարական Matin թերթին։

1865 թվականի նկարը ստորագրված էր հենց Գոգենի կողմից, ինչը պարզել է հետազոտությունը։ Ապագա նկարիչը պատկերել է Էռլենբախ իմ Զիմենթալի (Բեռնի Օբեռլանդ) շվեյցարական շալեն, երբ ընդամենը 17 տարեկան էր։ Գոգենն այն պատկերել է ուսուցչի կատարած էսքիզներից։ Շենքը նա պատկերել է Լուարի ափին, նաեւ պատկերել է իրեն՝ միակ տղամարդուն մի քանի կանանց շրջապատում, որոնք նայում են ջրին եւ հեռվում երեւացող նավակին։

Սակարկությունները տեղի են ունեցել կիրակի, Rouillac աճուրդների տանը, Ֆրանսիայի կենտրոնում գտնվող Մոնբազոն քաղաքում։ Հաղթողը լոտը շահել է հեռախոսով։ Սակարկությունների ավարտից հետո տեղեկացվել է, որ կտավը «կվերադառնա Շվեյցարիա»։

Թերթը նշում է, որ կտավը նախկինում չի եղել Շվեյցարիայի տարածքում, այնտեղ միայն շալեն է գտնվել։ Ընդ որում՝ անորոշ է մնում, թե ով է գնել նկարչի առաջին կտավը։

Ֆրանս պրես գործակալության տվյալներով՝ նկարը ձեռք է բերել ֆրանսիացի մի գործարար, որն ապրում է Շվեյցարիայում։

Նշվում է նաեւ, որ աշխատանքը կատարվել է չինական թանաքով եւ ակվարելով Canson ընկերության թղթի վրա։ Աճուրդավար Էմերիկ Ռուայաքը տեղեկացրել է գործակալությանը, որ սա Գոգենի «առաջին հայտնի նկարն է», եւ դրա առկայությունը հերքում է «այն թեզիսը, թե Գոգենն ինքնուս է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ