News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են 800 միգրանտի կալանման մասին (չորս բեռնատար) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշումից հետո, որը երկրից պահանջում է կրճատել ԱՄՆ ներգաղթյալների հոսքը, տեղեկացնում է UPI-ն։

Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է 791 միգրանտի կալանման մասին երկրի արեւելքում, որոնք պատրաստվում էին հատել սահմանը բեռնատարներով։

Բացի այդ,  ձերբակալվել են երեք բեռնատարների վարորդները։

Մեքսիկայի իշխանությունները տեղեկացրել են, որ կալանումն իրականացվել է այն գործողությունից հետո, որին մասնակցել է միգրացիայի գծով 1000 գործակալ երկրի հարավային եւ հյուսիսային սահմաններին։ Գործողության ընթացքում նրանք ստուգել են երկիր մտնող օտարերկրացիների վիզաները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը սպառնացել էր Մեքսիկային տուրքեր մտցնել, եթե երկիրը չկրճատի անլեգալ միգրանտների հոսքը սահմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ