News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նավթի գները երկուշաբթի բարձրացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, որն ասել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր քայլերը Մերձավոր Արեւելքում անվտանգ նավագնացությունը երաշխավորելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Brent նավթի ֆյուչերսները թանկացել են 26 սենթով կամ 0.3 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 52.68 դոլար։

Ավելի վաղ՝ անցած հինգշաբթի, Օմանի ծոցում միջադեպից հետո նավթի գները բարձրացան 4.5 տոկոսով։

Օմանի ծոցում երկու լցանավերի (գրանցված Պանամայում Kokuka Courageous-ի կողմից, պատկանում են նորվեգական Frontline-ին) պայթյունները տեղի են ունեցել հունիսի 13-ին։ Պայթյուններից հետո լցանավերը բռնկվել են։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին։ Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները։

«Fox News Sunday»-ի հարցազրույցում պետքարտուղար Պոմպեոն նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը արել է հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափի պատերազմից։ «Մենք պատերազմ չենք ուզում»։ Ընդ որում՝ նա նշել է, որ Վաշինգտոնը կերաշխավորի ազատ նավարկությունը նավագնացության կենսականորեն կարեւոր շրջաններում։ «Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դիվանագիտական եւ այլ, որպեսզի հասնենք դրան»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ