News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցանցի օգտատերերը պատմել են արտասովոր ընտանեկան սովորույթների մասին, որոնք ընդունված են նրանց հարազատների շրջանում։ Այս մասին պատմել են Reddit-ին, որն ավելի քան երեք հազար մեկնաբանություն է հավաքել, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն։

Soullesssenpaiii-ի օգտատիրոջ ընտանիքի անդամները չափազանց զգույշ են եղել եւ վախեցել են կեղտոտվել։ «Մենք սիրում ենք մանգո։ Հայրս, պատահել է, գնում էր այդ մրգի մեծ քանակություն, եւ մենք նստում ու ուտում էինք դրանք միայն ներքնազգեստով։ Առաջ դա նորմալ էր, իսկ հիմա տարօրինակ է թվում»,- խոստովանել է օգտատերը։ Kibblesundbits-ի օգտատերը նույնպես պատմել է ուտելիքի հանդեպ հարազատների վերաբերմունքի մասին։ Նրանք երբեք մթերքները սառնարան չեն դրել։ Նա իմացել է, որ դա վտանգավոր է, երբ արդեն մեծացել է։

Hashtagbarkeep մականվամբ օգտատերը պատմել է տարօրինակ ծննդյան ավանդույթի մասին։ «Մենք բոլորս միմյանց ներքնազգեստ ենք նվիրում։ Հենց որ նվերդ ստանում ես, պետք է այն հագնես գլխիդ եւ ասես շնորհակալություն»,- ասել է նա։

Որոշ սովորույթներ կապված են եղել ընտանիքի անդամների ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ «Մենք բոլորս երկար ձեռքեր եւ մեծ ափեր ունենք, եւ ամեն տոնի ժամանակ մենք համեմատում ենք դրանք։ Ես կարծում էի, որ բոլորն են այդպես անում»,- ասել է Birb_in_disguise-ը։

Պարզվել է, որ երբեմն ծնողները անսովոր կանոններ են հորինել հանուն իրենց երեխաների բարօրության։ Օրինակ, օգտատերերից մեկը որդուն ասել է, որ իրենց տանը ընդունված է հեռուստատեսության ժամավճար, եւ փողը բավականացնում է օրական միայն 60 րոպեի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ