News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ամերիկյան ժողովուրդը կարող էր խնդրել իրեն, որ երկու ժամկետից ավելի մնար, ինչը ԱՄՆ Սահմանադրության խախտում է, հաղորդում է Independent-ը։

ԶԼՄ-ների կողմից հարցումների տվյալների հրապարակումից հետո, որոնք վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության առանցքային թեկնածու Ջո Բայդենը վարկանիշով առաջ է անցել ԱՄՆ մի շարք նահանգներում, Թրամփն ասել է, որ կարող էր պաշտոնին մնալ նաեւ 2024 թվականից հետո։

«Լավ նորությունն այն է, որ 6 տարվա ավարտից հետո Ամերիկան նորից դարձել է ՄԵԾ, եւ ես լքում եմ հիանալի Սպիտակ տունը (կարծում եք՝ ժողովուրդը կպահանջի՞, որ ավելի երկար մնամ։ ԱՄԵՐԻԿԱՆ ՄԵԾ ՊԱՀԵՆՔ»),- գրել է ԱՄՆ նախագահը Թվիթերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել