News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի դատախազությունը վերջապես դատարան է ուղարկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ դատախազությունը երկու անգամ չէր հաստատել քրեական գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել էր քննիչին։

Գործը դատարան է ստացվել հունիսի 14–ին եւ մակագրվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։

Գոռ Համբարձումյանին եւ Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհայգալից վերաբերմունք դրսեւորելով , սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տեւողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի եւ կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի եւ քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ եւ ջարդերով եւ գույքի ոչնչացմամբ։

Մարատ Պողոսյանն էլ մեղադրվում է  այն բանի համար, որ նա խախտելով հասարակական կարգը խմբի կազմում, ինքնությունները չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ խուլիգանական մղումներով ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սարգսյանի կողմից վարվող  «Մազդա» մակնիշի անտոմեքենային՝ Ս․ Սարգսյանին պատճառելով 150,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Ներկայացված բոլոր դրվագներն էլ առնչվում են ՀՀ վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։

Մեղադրյալներից որեւէ մեկը կալանքի տակ չէ։

Գոռ եւ Դավիթ Համբարձումյանների, Գոռ Խաչատրյանի եւ Արմենակ Հակոբյանի նկատմամբ, որպես խափանման միջող է ընտրվել գրավը, իսկ Հարություն Հակոբյանի, Արմեն Մամուլյանի, Կարեն Օհանյանի եւ Մարատ Պողոսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը...
Ի՞նչ կապ ունի Մանվել Գրիգորյանի փաստաբանը ռումբի մասին կեղծ ահազանգի հետ
Ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին…
Արարատի մարզում 40-ամյա վարորդը VAZ 2107-ով բախվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչին
Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն․․․
36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր…
Ամերիկացին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել
75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին․․․
Հնդկաստանում ոստիկանները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ով մեղադրվում է 8 ոստիկանի սպանության մեջ