News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԳՆ-ում աշխատող դիվանագետներին կարող է հնարավորություն տրվել մեկնել արտասահմանյան գործուղումների ոչ միայն վարչապետի աշխատակազմի շրջանակում, այլեւ պատգամավորների եւ հանրապետության նախագահի օտարերկրյա ուղեւորությունները:

Հունիսի 17-ին արտաքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Դիվանագիտական ծառայության» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ գործող օրեսնդրության համաձայն, այդ իրավունքը գործում է  միայն վարչապետի աշխատակազմի եւ վարչապետի գործուղումների դեպքում: Սա, ինչպես նշեց փոխնախարարը, շատ դիվանագետների, որոնց ԱԳՆ անունից ուղարկում են տարբեր գործուղումների, թույլ կտա պահպանել իրենց ստաժը եւ դիվանագետի կարգավիճակը:

Նշենք, որ օրինագիծը  դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ