News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ալումյանը։

Հաղորդման համար հիմք է հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցը, որում նա խոսում է «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Ջհանգիրյանն իր հարցազրույցում առնվազն երեք հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու հիմք է։

«Ջհանգիրյանն իր հարցազրույցում հանգամանքներ է վկայակոչում, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Հարցազրույցի վերջում, ի պատասխան Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ հարցի, Ջհանգիրյանն ասաց, որ Սահմնարադրական դատարանը հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Նրա ասածից հետևում է, որ երբ ՍԴ–ն դիմումի քննությունը մեկ ամսով հետաձգեց, շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղեն», այսինքն՝ Վերաքննիչ ատյանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա այդպես է, նշանակում է նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք»,–ասաց Ալումյանը։

Փաստաբանը, վկայակոչելով Ջհանգիրյանի ասածները, նկատեց, որ այն միտքը, թե ՍԴ–ն դիմումը չի քննելու,  նշանակում է, որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է լինելու։

«Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գագիկ Ջհանգիրյանը 1in.am–ին տված հարցազրույցում հայտարարել էր.

«Նախ՝ դատավորն իրավունք չուներ այդ գործն ուղարկել ՍԴ, որովհետև գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է։ Դատավորը պետք է սպասեր, որոշումը Վերաքննիչում վիճարկվեր, եթե մնար ուժի մեջ, նոր պետք է ուղարկեր ՍԴ։ Հիմա Սահմանադրական դատարանը ժամանակ է տալիս այդ դատավորի կատարած սխալը ուղղելու։ Ինքը ձգում է իր մոտ գործի վարույթի սկիզբը, որպեսզի Վերաքննիչը կարողանա որոշում կայացնել։ Բայց ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴ-ում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս ,ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴ-ն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյակ կլինեք, կիմանաք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը. Վիկտոր Սողոմոնյան
Դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ...
Դատավորի աշխատասենյակից առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ. փաստաբան
Խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի գործով ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է...
Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել կալանքի տեսքով խափանման միջոցի չեղարկման մասին...
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր՝ հուլիսի 16–ին, վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ...
Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արման Թաթոյան
Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են...
Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
NEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը...
Ամենաշատ