News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17–ին կառավարության շենքի դիմացից քաղաքացու են ներկայացրել ոստիկանության բաժին՝ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Բանն այն է, որ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության մոտ` այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Նրա պնդմամբ՝ մի խումբ անձինք խաբեությամբ իրենից խլել են բնակարանը։ Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացուն ներկայացրել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 113–րդ հոդվածով կազմվել է արձանագրություն, ինչից հետո նա ազատ է արձակվել։

Նշենք, որ 113–րդ հոդվածով նախատեսված է քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ