News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հազարավոր մղոններ կտրած աֆրիկացի փախստականները, փախչելով ծանր տնտեսական իրավիճակից եւ իրենց իրավունքների խախտումներից, կուտակվել են ամերկա-մեքսիկական սահմանին, տեղեկացնում է Associated Press-ը։

Իմիգրացիոն ծառայության ներկայացուցիչները Տեխասում եւ անգամ Մենում փորձում են ամեն կերպ կանգնեցնել աֆրիկացի անլեգալների հոսքը։

Ինչպես նշում է գործակալությունը, սահմանապահ անցակետը, որը վարժվել է իսպանախոս փախստականներին, զարմացել է աֆրիկացի միգրանտների այսքան մեծաքանակ հոսքից։

Վերջին շաբաթում Դել Ռիոյի սահմանապահ անցակետը կալանել է ավելի քան 500 աֆրիկացի միգրանտի, որոնց մեջ նաեւ երեխաներ կան։

Սա ավելի քան երկու անգամ ավելի է 2018 թվականի ցուցանիշի համեմատ, երբ սահմանին կալանվել էր 211 աֆրիկացի միգրանտ։

Նշվում է, որ փախստականները հիմնականում Կոնգոյից են, Անգոլայից եւ Կամերունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել