News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես նման բան բացառում եմ. բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե գրոհ է կազմակերպվում պարոն Ծառուկյանի դեմ:

«Ի՞նչ է նշանակում միտում, երբ նման կերպ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Ի վերջո օրենքը բոլորի համար է, եւ բոլորը օրենքի առաջ հավասար են։ Եթե որեւէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինը  անհրաժեշտություն է գտնում հրավիրել տեղեկություններով կիսվելու որեւէ պաշտոնյայի, այդ մարդը պարտավոր է գնալ եւ իր կարծիքը ասել»,-ասաց Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ