News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշ անդամների դեպքում սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ՔՊ վարչության ընտրություններին, որոնց արդյունքում, մասնավորապես, Սասուն Միքայելյանը, չի ընտրվել վարչության անդամ:

«Իհարկե, որեւէ մեկը չի կարող 100 տոկոս ճշգրտության  կանխատեսել բոլոր 21 անդամների։ Ես կարծում եմ, որ պարոն Պապիկյանը վարչությունը նախագահելու համար լավ թեկնածու էր»,-ասաց նա:

Հարցին, թե երեկվանից սկսել են խոսել, որ Սասուն Միքայելյանի չհայտնվելը վարչության կազմում պատասխան էր Աբովյանի ընտրություններին, երբ նա չր աջակցել ՔՊ թեկնածուին, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այ, ժողովուրդ ջան, չեմ հասկանում, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ 7 հարկանի պատճառների ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում։ Իսկապես չեմ հասկանում։ Ընտրություն ի՞նչ է նշանակում։ 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը։ Մարդիկ մտել են գաղտնի քվեարկության։ 

Դուք բոլորդ հնարավորություն եք ունեցել տեսնելու այդ ընտրական պրոցեսը։ Երբ որ վերջում հաշվարկել են բոլոր քվեաթերթիկները, պարզվել է, որ այսինչ 21 մարդն են ավելի շատ ձայն ստացել։ Այստեղ վիրավորական բան կա, այսինքն, երբ դուք ասում եք, թե այս էր պատճա՞ռը, դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված ու կանխորոշված էր ինչ–որ իքս մարդու՝ ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ քանի որ ինչ–որ պահի չի գոհացրել ասենք Նիկոլ Փաշինյանին, կամ այլ խմբին, որը ասոբո պրիբլեժոննի կ իմպերատորու, եւ իրենք որոշել են, որ Սասուն Միքելյանը չպիտի լինի եւ պատվիրակներին ասել են այսպես պիտի քվեարկե՞ք։ Մի քիչ օգնեք ձեւավորելու նոր Հայաստանի մշակույթը»:

Տպել
Ամենաշատ