News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոնտանայի բնակիչը հայց է ներկայացրել սառեցնող ընկերության դեմ՝ պահանջելով 1 մլն դոլար եւ վերադարձնել հոր սառեցված գլուխն այն բանից հետո, երբ ընկերությունը դիակիզել էր տղամարդու մարմնի մնացած մասը։

Լոուրենս Փիլգերամը Կյանքի երկարացման Alcor ֆոնդին վճարել էր 120 հազար դոլար մինչեւ իր մահանալը, որպեսզի նրան սառեցնեն՝ հուսալով, որ նրան կյանք կվերադարձնեն, երբ թույլ տան բժշկական տեխնոլոգիաները, տեղեկացնում է The Great Falls Tribune-ը։ Նա մահացել է 2015-ին 90 տարեկանում, ընկերությունը դիակիզել է նրա մարմինը՝ գլխից բացի, եւ մոխիրն ուղարկել նրա որդուն՝ Քուրթին։

Գլուխը պահվում է հեղուկ ազոտի մեջ։

«Նրանք կտրել են նրա գլուխը, այրել մարմինը, դրել տուփի մեջ եւ ուղարկել ինձ»,- ասել է 57-ամյա Քուրթ Փիլգերամը։ «Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ իմանան,թե ինչ է տեղի ունենում»։

Alcor-ը հայտարարել է, որ կատարել է Լոուրենս Փիլգերամի հետ համաձայնագրի իր մասը եւ մեղադրել է նրա որդուն ապահովագրական միջոցներ ստանալու փորձի մեջ՝ կեղծ պատրվակով։

Ընկերության կայքի համաձայն՝ Լոուրենս Փիլգերամը ընկերության 135-րդ պացիենտն էր։

Քուրթը հայտարարել է, որ կկիզի հոր գլուխը, եթե վերադարձնեն այն, եւ մոխիրը կցրի Մոնտանայի ընտանեկան ռանչոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ