News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Առաջադրված օրինագծի համաձայն՝ Հայաստանում խաղատների գործունեության հսկողությունը կխստացվի։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի, ինչպես նաեւ «Վիճակախաղերի, ինտերնետ վիճակախաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 17-ին ասաց կառավարող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանափակել ոչ միայն խաղատների մասին գովազդի ժամանակն ու տեղը, այլեւ բովանդակությունը։ «Հոլովակներում կարելի չի լինի տպավորություն ստեղծել, որ մոլախաղը կարող է ապահովել քաղցր կյանք, այսինքն՝ մշտական կամ երաշխավորված եկամուտ»,- պարզաբանել է պատգամավորը։

Ընդ որում, ինչպես նշել է Հակոբյանը, խաղատնում խաղալը չի կարելի ներկայացնել նաեւ որպես ինքնահաստատման միջոց։ Բացի այդ, չի կարելի ներշնչել, որ խաղի օգնությամբ կարելի է կայանալ հասարակությունում, այդ թվում եւ պրոֆեսիոնալ իմաստով։

Խորհրդարանականը տեղեկացրել է, որ հեռուստատեսությամբ խաղատան գովազդը առաջարկվում է սահմանափակել 22.00-ից 07.00-ի միջակայքում։ «Այդ ամբողջ ժամերին մեկ խաղատան գովազդը չպետք է գերազանցի երեք րոպեն։ Ինչ վերաբերում է առցանց գովազդին, ապա դրա բաներները լրատվական կայքերում չպետք է գերազանցեն մակերեսի 20 տոկոսը, իսկ մանկապատանեկան կրթական եւ բժշկական կայքերում նման գովազդն ընդհանրապես կարգելվի»,- ասել է Հակոբյանը։

Բացի դրանից, ինչպես նշել է կառավարող կուսակցության պատգամավորը, խաղատան, մոլախաղերի գրավադրման միջոցների ցանկացած գովազդից առաջ պետք է նախազգուշացում լինի. «Մասնակցությունը խաղին նյութական ռիսկեր է պարունակում»։ Այս կանոնների խախտման համար առաջարկվում է սահմանել տուգանք՝ մեկ միլիոն դրամ։

Նշենք, որ օրինագիծը դրական եզրակացություն է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել. քննարկվել են էլեկտրոնային առեւտրի հարկման խնդիրները
Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը եւ կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման հայեցակարգը. կլինի նաեւ ճոպանուղի
Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը…
«Ժամանակ». Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը եւ այլ ապրանքներ կթանկանան
Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արեւելյան մաքսատանը ղազախ ավտոներմուծողներին արտոնություններ են տալիս. հայ վարորդները դժգոհ են
Ավտոմեքենաներ նորմուծող հայ վարորդները դժգոհ են Արեւելյան մաքսատուն-վարչությունում իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից...
Ամենաշատ