News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Եվրամիության ‹‹Հորիզոն 2020›› նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:

‹‹ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում ‹‹մաքուր›› էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը››,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

‹‹‹Մաքուր›› էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես  երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր ‹‹Գրին Լիզինգ›› ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ››,- իր խոսքում նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նկատվում է վստահության բարձր մակարդակ բանկային ոլորտի հանդեպ
ՀՀ-ում բանկային ոլորտի հանդեպ վստահության մակարդակը բարձր է...
Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ
Աննախադեպ ակտիվություն բանկային ոլորտում...
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը (ֆոտո)
Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական եւ ռազմատեսական հարցերով, մասնակցել է...
ՀԲՄ-ն շարունակում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման աշխատանքը. Արտակ Հանեսյան
Հայաստանի բանկերի միությունը շարունակում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման աշխատանքը...
«Գլոբալ Կրեդիտը» տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց կանխավճարի
Այսինքն՝ «Գլոբալ Կրեդիտը» բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը ևս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով․․․
Հայբիզնեսբանկը՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր (ֆոտո)
Համաժողովի ընթացքում ներկայացվել են տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ․․․
Ֆոտոռեպորտաժներ