News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Մոսկվա թռչող Եկատերիբուրգի № 40 Քաղաքային կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ Վսեվոլոդ Դունաեւը փրկել է «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթի ուղեւորին, հաղորդում է  Life-ը՝ վկայակոչելով E1 պորտալին:

Դունաեւը  հարսնացուի եւ ընկերների հետ Մոսկվայով թռչել է սեփական հարսանիքին Կրետե կղզի: Բժիշկը պատմում է, որ թռիչքից քիչ անց նրան է մոտեցել ընկերը եւ ասել, որ ուղեւորներից մեկին բժշկական օօգնություն է պահանջվում:

«Այնտեղ մոտ 55 տարեկան տղամարդ էր: Ես չափեցի ճնշումը, սրտամկանի ինֆարկտ կասկածեցի: Նրա մոտ կային բոլոր նախանշանները՝ ցավ կրծքավանդակի հետեւում, վատ ինքնազգացողություն», - ասել է բժիշկը:

Դունաեւը նշել է, որ տղամարդը  կնոջ հետ մեկնում էր մայրաքաղաք որդու մոտ եւ շատ էր անհանգստանում ինչ-որ խնդրի պատճառով:

Վսեվոլոդը հիշում է, որ նա ամբղոջ սրահով հավաքում էր բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները եւ բորտուղեկցորդներին խնդրում տուժողին տեղափոխել բիզնես դաս, սակայն «Աերոֆլոտի» աշխատակիցները  հայտարարել են, որ իբրեւ թե տեղ չունեն:

«Դա շատ տգեղ էր. բիզնես դասը դատարկ էր. ընդամենը երկու մարդ էր նստած: Մենք նրան հետեւի նստատեղին տեղափոխեցինք, այնտեղ կարելի էր պառկել:

Որովհետեւ սրտամկանի ինֆարկտի ժամանակ ամենակարեւորը թթվածին տալն է: Ես արձակեցի օձիքը, պառկեցրեցի նրան, մենք նրան թթվածնային դիմակ հագցրեցինք», - շարունակել է բժիշկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ