ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, խուզարկության արդյունքում ճաշարանի հագուստի կախիչների տակ՝ պատի մեջ նախապես փորված թաքստոցից, հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: