News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


7 խորհրդական ունենալը բավականին մեծ ճոխություն է ձեզ համար պարոն քաղաքապետ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանին:

Իր հերթին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում նշեց, որ իրենք առաջարկել են, որ քաղաքապետն ունենա 4 խորհրդական. «Մենք նաեւ ասում ենք, որ քաղաքապետի 2 օգնականը բավարար է: Տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19 աշխատակից եք բերել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Սա ադեկվա՞տ փոփոխություն է, իհարկե ոչ: Ճարտարապետական բլոկում ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց այնտեղ ոչ մի հաստիք չի ավելացել: Տրամաբանությունը այստեղ ո՞րն է»,- հայտարարեց Խաժակյանը՝ հավելելով, որ եթե արդյունավետության առումով նորերը հների  նման են, «հենա նրանք էլ կառավարում էին»:

Սրան արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Ասում եք՝ դե հենա կառավարում էին, հենա լավ էր: Լավ է նշեցիք, որ կոռուպցիա կար նախկինում: Բոլորս գիտենք, թե ինչպես էին առաջ շինթույլտվությունները ստանում, կոնկրետ մարդիկ կային, զանգում էին, գումարը տալիս, ստանում էին, մնացածը չէին ստանում: իսկ այսօր ամեն մի դիմում մշակվում եւ պատասխան է տրվում:

Հիմա աշխատանքի ծավալները 3-4 անգամ մեծացել են: Այո, պետք է ավելացնել հաստիքները, բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք: Այո, ճարտարապետական, իրավաբանական վարչությունում հաստիքները պետք է ավելացնել: Այո, այդ վարչությունների պետերը անընդհատ ինձ ասում են, որ չեն հասցնում, իրենց մարդ է պետք: Ես ասում եմ՝ դիմացեք, ավելի արդյունավետ աշխատեք:

Նախկինում եթե դիմումը գալիս էր, հասցեատիրոջով էր գալիս, որ այս տեղում պետք է շինթույլտվություն տրվի, լավ տեղ է, թե վատ տեղ է, նորմերին համապատասխանում է, թե ոչ, երկրորդական էր: Հիմա իրապես քննարկվում, մշակվում է ամեն մի դիմում»,-ասաց Մարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ