News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է հարստացված ուրանի արդյունահանումը, եւ 10 օրում դրա պաշարը կգերազանցի 300 կիլոգրամանոց շեմը, տեղեկացնում է Tasnim-ը։

Արաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քամալվանդին տեղեկացրել է 2015 թվականի միջուկային գործարքի գծով Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին, ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացումը։

Նա ասել է, որ Իրանն ավելացրել է հարստացված ուրանի արդյունահանումը Նեթենզի ատոմային օբյեկտում՝ ավելացնելով, որ հաշվարկն սկսվում է այսօրվանից։

«Մենք կանցնենք (ուրանի պաշարների) 300 կլիոգրամանոց շեմը 10 օրում,- ասել է նա՝ ընդգծելով, որ կբարձրանա նաեւ մինչեւ 3.67 տոկոս մաքրության ուրանի հարստացման տեմպը։

Հնարավոր է, որ առաջիկա տարիներին Իրանը ավելորդ ծանր ջրի արտահանման կարիք չի ունենա։

Կազմակերպության ներկայացուցիչը նաեւ ներկայացրել է փաստարկներ ընդդեմ ԱՄՆ հայտարարությունների, թե ծանր ջրի արտադրության գործարանն Արաքում ավտոմատ կերպով կփակվի, եթե երկիրը միջազգային գնորդներ չգտնի։

Նա նշել է, որ դա պետք կգա ներքին շուկային։

Նա ավելացրել է, որ հենց 2015 թվականի միջուկային գործարքի եվրոպական կողմերը «գործնական միջոցներ» նախաձեռնեն Իրանի շահերի երաշխավորման համար, Թեհրանը կկարողանա վերադառնալ իր նախկին պարտավորությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 14-ին 5+1 խումբը, որի մեջ մտան Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, համաձայնեցրեց 2015-ի միջուկային գործարքի տեքստը։

Գործարքն ուժի մեջ է մտել 2016-ի հունվարին, եւ այդ համաձայնագրի համաձայն՝ ենթադրում էր անհապաղ չեղարկել բոլոր միջուկային պատժամիջոցներն Իրանի հանդեպ։ Սակայն 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս միջուկային գործարքից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը պատերազմ չի ցանկանում Իրանի դեմ. Զարիֆ
ԱՄՆ նախագահն Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում...
Միջուկային զենքը Իրանի պաշտպանական հայեցակարգի մասը չէ
ԱԷՄԳ-ն հաստատել է Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ…
Թրամփի վարչակազմը ցանկանում է Իրանի հետ համաձայնագրի հասնել, որը կստանա Սենատի հավանությունը. Բրայան Հուկ
Դա գործարք կլինի, որն ավելին է, քան ուղղակի քաղաքական պարտավորությունը…
Մեծ Բրիտանիան ձգտում է սրել Իրանի հետ հարաբերությունները. Զարիֆ
Իրանին ուղղած Մեծ Բրիտանիայի մեղադրանքները հիմնազուրկ են…
Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ ԱԷՄԳ նիստը ԱՄՆ-ին անհրաժեշտ արդյունքներ չի բերել
ԱՄՆ-ը ցանկալի արդյունքների չի հասել...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումը «շորթման փորձ» է
«Իրանը հիմքեր չունի իր միջուկային ծրագրի ընդլայնման համար...
Ամենաշատ