News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Քաղաքապետարանի վարչությունները մրցույթների տեխնիկական բնութագիր գրել չգիտեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահեթ նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նախկինում ինչպե՞ս էր արվում, այն ընկերությունը, որ պետք է շահեր, բերում էր իր տեխնիկական բնութագիրը, տալիս էր իրենց, ասում էր՝ էս ա: Իրենք վերցնում, տանում էին գնումների վարչություն, վարչությունն էլ տեղադրում էր մրցույթը:

Բնության մեջ, երբ երկար ժամանակ մատդ չես օգտագործում, մատդ փոքրանում, փոքրանում եւ վերանում է: Հիմա մեր վարչություններում այդ մատները վերացել էին: Մարդիկ տեխնիկական բնութագիր գրելու ձեւն էլ չգիտեն, որովհետեւ բնութագիրը բերում տալիս էին: Այսօր այդպես չէ, այսօր բոլոր մրցույթները ազատ են, թափանցիկ են, եւ մրցույթների բնութագրերը գրում են տվյալ վարչությունները:

Հիմա մենք բախվել ենք լուրջ խնդրի. Մարդիկ ասում են՝ առաջ բերում էին, դնում էինք, եղբայր, հիմա ինչ եք ուզում մեզնից»,-հայտարարեց Մարությանը:

Նա նաեւ ընդգծեց, որ նախկինում մի կողմից եղել են օրենքներ, մյուս կողմից եղել է իրականություն եւ այդ երկուսն իրար հետ կապ չեն ունեցել, զուգահեռ ապրել են. «Մենք այսօր օրենքները վերցրել ենք ու տեղափոխել ենք իրականության մեջ: Այդտեղ շատ լուրջ խնդիրներ են առաջացել, որովհետեւ օրենքներում այնպիսի բացթողումներ կան, որ տարիներ ի վեր չէին էլ երեւում, որովհետեւ այդ օրենքներին նայող էլ չկար»,-ասաց Մարությանը:

Տպել
Ամենաշատ