News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իտալիայի պետական պարտքը ընթացիկ տարվա ապրիլին հասել է պատմական առավելագույնին եւ սահմանել հերթական ռեկորդը՝ 2,373 տրիլիոն եվրո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի Bankitalia կենտրոնական բանկին։

Մարտի համեմատ Իտալիայի պարտքը ավելացել է 14,8 մլրդ եվրոյով։ Դա տեղի է ունեցել նախ ի հաշիվ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի բարձրացման, որոնք ավելացել են 13,9 մլրդ եվրոյով։

Սպառողների իրավունքների պաշտպանության Codacons առաջատար իտալական կազմակերպությունն այս առնչությամբ տեղեկացրել է, որ ներկայում երկրի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում ավելի քան 39 հազար եվրո պետական պարտք, այն դեպքում, երբ յուրաքանչյուր իտալական ընտանիքին՝ ավելի քան 93 հազար եվրո։ «Այս ամենը տեղի է ունենում ՀՆԱ կրճատման ֆոնին, ընդ որում՝ տնտեսական ցուցանիշներն ըստ տարբեր ճյուղերի՝ առեւտրից մինչեւ արդյունաբերություն, բացասական միտում են արձանագրում»,- նշվում է Codacons-ի հաղորդագրությունում։

Եվրոպական հանձնաժողովը հունիսի 5-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ հիմնավորված է համարում իրավիճակի շտկմանն ուղղված ընթացակարգերը՝ Իտալիայի չափազանց բարձր պետական պարտքի հետ կապված։ Համապատասխան տեղեկությունն ուղարկվել է Հռոմ, մինչեւ հունիսի 20-ը Իտալիայի կառավարությունը պետք է պատասխան ուղարկի ԵՀ-ին այս հարցի վերաբերյալ։

Այսպես կոչված բյուջեի չափից ավելի դեֆիցիտի ընթացակարգը (EDP) ԵՄ երկրի համար բյուջեի դեֆիցիտի եւ/կամ պետպարտքի նորմալ դինամիկայի վերադարձնելու ծրագրի մշակումն է, որոնք չպետք է գերազանցեն ՀՆԱ, որոնք չպետք է գերազանցեն ՀՆԱ 3 տոկոսն ու ՀՆԱ 60 տոկոսը համապատասխանաբար։ Նորմալացման ծրագրի խախտման համար կարող են կիրառվել պատժամիջոցներ ՀՆԱ 0,2 տոկոսի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ