News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Աշխարհում միջուկային զենքի պաշարները կրճատվել են՝ հասնելով գրեթե 14 000 միավորի: Սակայն միջուկային գերտերություններն ավելի շատ ներդրումներ են անում զինանոցների արդիականացման համար: Այս մասին հայտնում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI), հաղորդում է DW-ը:

Այդ տեսակի զենքը կրկին կարեւոր տեղ է զբաղեցնում ռազմավարությունների եւ ազգային անվտանգության կոնցեպցիաների մշակումներում՝ կարծում է SIPRI-ի փորձագետ Շեննոն Քայլը: Զինանոցների արդիականացման համընդհանուր ծրագիրը սկսվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության պահից, նման գործընթացներ են նկատվում նաեւ Ռուսաստանում:

Հետազոտողների տվյալներով՝ 2018 թվականին միջուկային մարտկոցների թիվը նվազել է 4%-ով, սակայն ընդհանուր առմամբ սպառազինությունների կրճատումը դանդաղել է: Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, որոնք ունեն մարտագլխիկների ավելի քան 90%-ը, վերջին շրջանում դուրս են գրում միայն այնպիսի զենք, որն այլեւս անհրաժեշտ չէ՝ կարծում են SIPRI-ում:

Ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ աշխարհում 2018 թվականին 14 465 միավոր միջուկային զենք է հաշվարկվել, իսկ 2019-ին թիվը կրաճատվել է՝ հասնելով 13 865-ի: Սառը պատերազմի գագաթնակետի մոլորակի վրա հաշարկվում էր գրեթե 70 000 միավոր միջուկային զենք:

Մեր օրերում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը միասին ունեն 6185-6500 միջուկային մարտկոցներ, Ֆրանսիան ունի 300, Չինաստանը՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 200, Հնդկաստանն ու Պակիստանը՝ 130-140 համապատասխանաբար: Հնդկաստանը, Պակիստանն ու Չինաստանն աստիճանաբար մեծացնում են իրենց զինանոցը: բացի այդ, 80-90 միջուկային մարտկոց ունի Իսրայելը:

20-30 մարտագլխիկ ունի Հյուսիսային Կորեան: Անցած տարի ինստիտուտի փորձագետները հաշվարկել էին մինչեւ 20-ը: Տվյալները կազմվել են միայն բաց աղբյուրներից, ոչ բոլոր պետություններն են ներկայացրել իրենց միուկային զինանոցի մասին տեղեկությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ