News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Այսօրվա նիստին նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և բուժօգնությունից հրաժարվելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ստացված փաստաթղթերը։

Ըստ այդմ պարզ դարձավ, որ Գրիգորյանը ՔԿՀ–ում շուրջ երեք օր հրաժարվել է դեղորայք ընդունել՝ պնդելով իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Գրիգորյանը հերթական անգամ հայտարարեց, որ անօրինական է դիտարկում Մանվել Գրիգորյանին հարկադրաբար «Նաիրի» ԲԿ–ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխումը։

Պաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությանը ՄԻԵԴ–ի առջև պատավորություն է ստանձնել Գրիգորյանի բուժումն ապահովել քաղաքացիական հիվանդանոցում։

Բաղթասարյանը դատարանին տրամադրեց Գրիգորյանի վերջին հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր։

Նա նշեց, որ օրեր առաջ բժիշկ հոգեթերապեվտ Գալստյանն ուսումնասիրել է Մանվել Գրիգորյանի բժշկական փաստաթղթերը և փաստել, որ երրորդ անձի ներկայությամբ հնարավոր չէ հիվանդին ցուցաբերել հոգեթերապեֆտիկ աջակցություն և արձանագրել որ նրա հետ պետք է դեմ առ դեմ հանդիպել՝  առանց երրորդ անձի ներկայության։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։ Նա ծայրահեղ ծանր վիճակով հունիսի 6–ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ․․․․
Պակիստանի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետին
Շահիդ Հական Աբբասին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը գրեթե մեկ տարի...
Անասնագոմի տանիքը քանդելիս հրացան է հայտնաբերել եւ հանձնել ոստիկանություն
Նշանակվել է փորձաքննություն...
Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են
Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին...
«Լեքսուսի» ոչ սթափ վարորդը բերվել է ոստիկանություն. Նա միտումնավոր խախտումներ է արել
Վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին...
Լոռու մարզում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 13։01-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից...
Ամենաշատ