News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երեւանում ավագանու այսօրվա՝ հունիսի 17-ի արտահերթ նիստում երբ «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենին ոչ թե անուն-ազգանունով դիմեց, այլ ասաց «ԺՊ», Հայկ Մարությանն արձագանքեց. «Ոչ ոք ձեզ չի ասում տիկին անդամ: Ես այստեղ միտում եմ տեսնում ուղղակի վիրավորել մարդուն: Միայն ես չեմ տեսնում: Ես այդ ամենը տեսա մնացած մեր ավագանու անդամների եւ ամբողջ անձնակազմի դեմքի արտահայտության մեջ»:

Ի պատասխան Թեհմինա Վարդանյանը բարձր ձայնով արձագանքեց. «Պետք չի ուլտիմատումներ դնել, ամեն անգամ իմ խոսքից հետո ծիծաղել: Եթե դուք երեկվա ձեր ելույթում ասում եք, որ տարիներ շարունակ հպարտ եք, որ ուրախացրել եք մարդկանց եւ այլն, ես այստեղ չեմ եկել ուրախացնելու ձեզ, որ դուք իմ ամեն մի ելույթի ժամանակ հա-հա-հի-հի եք անում, ծիծաղում եք, փորձում եք սադրանքների ենթարկել ինձ»:

Հայկ մարությանն էլ պատասխանեց, որ բարձր ձայնով խոսելը չի նշանակում, որ խոսողը ճիշտ է:

Տպել
Ամենաշատ