News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Սենատը կփորձի արգելափակել Սաուդյան Արաբիային եւ Արանական Միացյալ Էմիրություններին 8 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքը, քանի որ օրենսդիրները դժգոհ են Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակից, Եմենի պատերազմից եւ անցած տարի սաուդցի լրագրողի սպանությունից:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ թագավորության հետ հարաբերությունները վատթարացել են:  

«Ես երբեք հավանություն չեմ տա այդ գործարքին, քանի դեռ Սաուդյան Արաբիայում իրավիճակը չի փոխվել»,- ասել է նա:

Դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին ասել է, որ սաուդցի լրագրողի սպանությունը բեկումնային պահ էր:

«Ի՞նչ դաշնակից է, եթե պատրաստ է առեւանգել մեր երկրի բնակչին, անդամահատել նրան եւ այնպես ներկայացնել, կարծես նա անհետացել է: Դա ցույց է տալիս Սաուդյան Արաբիայի հետ մեր դաշինքի բնույթը»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ զենքի վաճառքի գործընթացն արագացնելու փորձը նյարդայնացնում է երկու կուսակցությունների օրենսդիրներին:

Կասկածի տակ է դրվում այն, որ կհաջողվի հավաքել մեծամասնությունը՝ բանաձեւն ընդունելու համար:

Անցած շաբաթ Սենատը հրաժարվեց քննարկել նախաձեռնությունը, որն արգելափակում է Բահրեյնին եւ Կատարին զենքի վաճառքը: Սենատում տեղի ունեցած դեբատները ցույց տվեցին, որ Մերձավոր Արեւելք զենքի մատակարարումները նախկինի պես պահանջված են՝ հատկապես հաշվի առնելով Պարսից ծոցում վերջին միադեպերը:

Որոշ հանրապետականներ էլ կարծում են, որ զենքի վաճառքից հրաժարվելը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցները ստիպված կլինեն զենք գնել ԱՄՆ-ի հակառակորդներից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ