News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամներն ավարտեցին Anti fake president անունը կրող ակցիան։

Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ պնդելով, որ նա «կեղծ նախագահ» է։ 

Նարեկ Սամսոնյանը, մասնավորապես, հայտարարեց, որ ունեն բոլոր հիմքերը պնդելու համար, որ նա ոչ լեգիտիմ և կեղծ նախագահ է. «Ըստ էության Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ընդդիմադիրները նրա լեգիտիմությունը դրեցին կասկածի տակ։ Արմեն Սարգսյանը  չուներ տեղեկանք, որ նա վերջին 6 տարին ՀՀ քաղաքացի է եղել։ Նիկոլ Փաշինյանն ամենակատիվ քննադատն էր այս պրոցեսում։ Արմեն Սարգսյանը հանցագործ, բռի ռեժիմի կողմից ընտրվեց նախագահ, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց՝ ժողովո՛ւրդ, ես տեսել եմ, Արմեն Սարգսյանը ինձ ցույց է տվել»։

Նարեկ Սամսոնյանը վստահ է՝ Արմեն Սարգսյանը չի կատարել իր «հիմնական պարտականությունը՝ Սահմանադրոթյանը չի հետեւել եւ ծառայել է Նիկոլ Փաշինյանին, հատկապես մատնանշելով հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը շրջափակելու եւ դատարանների մուտքերը փակելու ակցիաները»։

Նա նաև շեշտեց՝ Արմեն Սարգսյանն օրենքի խախտմամբ երկրորդ անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, այն էլ երբ «Վահե Գրիգորյանը նախագահին անվանել է տխմարագույն տեքստեր արտասանող ոչ լեգիտիմ նախագահ։ Դրանից հետո նախագահի աշխատակազմից հայտարարում են, որ առաջադրել են Վահե Գրիգորյանին քաղաքական շահարկումներից խուսափելու համար, այսինքն Արմեն Սարգսյանը ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Արմեն սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյքն է»։

Ակցիայի մասնակիցները պաղպաղակ բաժանեցին նախագահական նստավայրի մոտ հավաքվածներին՝ ասելով. «Պարոն նախագահ, պաղպաղակ բաժանելը մեր գործն է, ձեր գործը Սահմանադրությանը հետեւելն է»։

Նարեկ Սամսոնյանն համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին Արմեն Սարգսյանը իրականում քաղաքացիությունը հավաստող տեղեկանքը ցույց չի տվել։

Տպել
Ամենաշատ