News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունն ուրանի հարստացման գործընթացն արագացնելու մասին Իրանի որոշումը «միջուկային շանտաժ» է անվանել՝ կոչ անելով ուժգնացնել Թեհրանի վրա միջազգային ճնշումը:

«Ուրանի հարստացման հարցով Իրանի ծրագրերը հնարավոր են միայն այն պատճառով, որ սարսափելի միջուկային գործարքը չի ազդել նրանց հնարավորությունների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացնել է տվել, որ երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել: Ռեժիմի միջուկային շանտաժի պատասխանը պետք է միջազգային ճնշումը լինի»,- ասել է Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Գարրետ Մարկիզը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ Իրանն արագացնում է ուրանի հարստացման գործընթացը, եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարները կգերազանցեն 300 կգ շեմը: Արակում միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամալվանիդին հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի հարցով Իրանի որոշ պարտավորությունների իրականացման հետագա դադարեցման մասին՝ ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ մեծացման ծրագրերը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանը մեծացրել է հարստացված ուրանի արդյունահանությունը Նետենզի ատոմային օբյեկտում՝ հավելելով, որ հաշվարկը կսկսվի այսօրվանից:

«Մենք կանցնենք 300 կգ շեմը 110 օրում»,- նշել է նա՝ ասելով, որ նաեւ կբարձրանա ուրանի հարստացման տեպը՝ մինչեւ 3,67% մաքրություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել