News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ այն գնում է BidFair USA ընկերությունը, որը պատկանում է ֆրանկո-իսրայելցի գործարար Պատրիկ Դրախիին: Ընկերության գնահատականը կազմում է 3,7 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Sotheby’s-ի բաժնետերերը ընկերության բաժնեմասի համար կստանան 57 դոլար: Հաղորդագրության մեջ ասվում է, որ գործարքի ավարտից հետո ընկերության դելիստինգ կանցկացվի: Այսպիսով 31 տարի անց աճուրդի տունը կրկին մասնավոր կդառնա:

Նյու Յորքում նախնական առեւտրի ընթացքում աճուրդի տան բաժնեմասերն աճել են 57%-ով:

Sotheby’s աշխարհի ամենահին աճուրդի տներից է: Այն հիմնադրվել է 1744 թվականին Լոնդոնում: 1955-ին աճուրդի տան մասնաճյուղ է բացվել Նյու Յորքում: Մասնաճյուղեր կան նաեւ Փարիզում, Լոս Անջելեսում, Ցյուրիխում, Տորոնտոյում, Մելբուրնում, Մյունխենում, Յոհանեսբուրգում, Ֆլորենցիայում, Մոսկվայում եւ այլ քաղաքներում: 1983-ին այն վաճառվել է ամերիկացի գործարար Ալֆրեդ Տաուբմանին՝ ԱՄՆ-ում խանութների խոշոր ցանցի սեփականատիրոջը:

Պատրիկ Դրախին ֆրանկո-իսրայելցի գործարար է, ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը, ապա ուսումը շարունակել է հեռուստահաղորդակցությունների ազգային դպրոցում: 2011-ին հիմնել է Altice ընկերությունն ու սկսել կաբելային օպերատորներ գնել Ֆրանսիայում, Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում: 2009-ին գնել է իսրայելական Hot կաբելային ընկերությունը: 2014-ին Altice-ն ֆրանսիական Vivendi մեդահոլդինգի հետ համաձայնել է գնել խոշորագույն SFR բջջային օպերատորը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ