News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Հունիսի 15-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա  Համլետ Գալստյանը: Զինծառայողը ձախ աչքի շրջանի վիրավորումով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գալստյանի ծառայակիցը։ SHAMSHYAN.com-ի՝ տեղեկություններով՝ պատճառը զինվորների միջև վիճաբանությունն է եղել, որն ավարտվել է կրակոցներով։ Ըստ կայքի՝ կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

Հանգստյան օրերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար բուռն աշխատանքային էին։ Կուսակցության 5-րդ համաժողովն էր, որի ընթացքում պետք է ընտրեին վարչության նոր կազմին, ղեկավարությանը և վերահսկող հանձնաժողովին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց կուսակցության անցած ճանապարհից, քաղաքական կողմնորոշումից ։

Իրենց կառավարության մեկամյա ձեռքբերումներից խոսելով՝ Փաշինյանը կրկին հիշեց 51 հազար բացված աշխատատեղերը, չմոռացավ նաև քաղաքական հակառակորդներին ։

Նախկիններին ուղղված մեսիջները բոմժ դարձնելու սպառնալիքներով չավարտվեցին։ ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը նախկիններին զգուշացրեց՝ վերակենդանանալու փորձերի արդյունքում տուժողն իրենք են լինելու ։

Սասուն Միքայելյանի բոցաշունչ ելույթը, սակայն, չօգնեց նրան վարչության կազմի ընտություններում։ Կուսակցության ներսում նրա անձի հանդեպ վստահության անկման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները, կարծես թե, այնքան էլ հեռու չեն իրականությունից։ Սասուն Միքայելյանը, որը մինչև վերջերս վարչության նախագահ էր, չհայտնվեց անգամ վարչության կազմում։ Փակ քվեարկության արդյունքում ընտրվեց վարչության 21 անդամ , որն այնուհետև վարչության նախագահ ընտրեց Սուրեն Պապիկյանին ։ Նիկոլ Փաշինյանը, ինքնաբացարկ հայտնելով, հրաժարվել էր ՔՊ վարչության նախագահի պաշտոնից։ Պապիկյանը բացատրեց՝ ինչու ։

Երևանի ավագանու այսօրվա նիստում մթնոլորտը կրկին թեժ էր։ Ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակները վերանայելու հարցը: Նախագծով առաջարկվում է հաստիքացուցակն ավելացնել 102-ով: Ընդդիմությունը դեմ էր, որ Հայկ Մարությանն ունենա յոթ խորհրդական։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց՝ չորսն էլ բավական է։ Նախկինի հետ համեմատությունից Մարությանը նեղսրտեց ։

Մթնոլորտն ավելի թեժացավ, երբ քննարկվում էր աղբահանությամբ զբաղվող համայնքային նոր ընկերության հաստիքացուցակը ։ 

Արդյունքում երկու նախագծերն էլ ընդունվեցին՝ «Իմ քայլի» ձայների ճնշող մեծամասնությամբ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։ Հիմքը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցն է, որում նա խոսում է «Մարտի մեկի» գործի մասին։ Փաստաբանը պնդում է, որ  Ջհանգիրյանն իր հարցազրույցով հասատատում է, որ այդ գործով դատարանների նկատմամբ ճնշումներ են գործադրվում ։

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շախմատի տուն՝ մասնակցելու շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 90–ամյա հոբելյանի միջոցառմանը։ Տարեդարձի առթիվ Շախմատի ֆեդերացիան նախաձեռնել էր Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը :

Բաղրամյան 26–ում այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամները։ Anti fake president անունը կրող ակցիան նախագահ Արմեն Սարգսյանի դեմ էր. մասնակիցները պնդում են, որ նա ոչ լեգիտիմ և կեղծ նախագահ է ։ Ակցիայի մասնակիցները նաև պաղպաղակ բաժանեցին նախագահական նստավայրի մոտ հավաքվածներին՝ հայտարարելով, որ նախագահի գործը ոչ թե պաղպաղակ բաժանելն է, այլ Սահմանադրությանը հետեւելը։

Կառավարության դիմաց այսօր եզակի տեսարան էր։ Քաղաքացի Ռազմիկ Դավթյանը բողոքը արտահայտելու էր եկել ավանակի հետ, ձեռքին՝ փուչիկներ և  «Թան խմեք, դինջացեք» գրությամբ պաստառ ։ Պարզվեց ՝ բողոքի օրիգինալ ակցիայի հասցեատերը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինն է, որը քաղաքացու պնդմամբ, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել է իր բնակարանը։ Ավանակն ու տերը քաղաքի կենտրոնում երկար չմնացին։ Շուտով նրան մոտեցան ոստիկանները և տարան ոստիկանություն՝ կենդանիների հետ վարվեցողության կարգը խախտելու համար։ Ավանակը որոշ ժամանակ մնաց ծառից կապված՝ մինչև նրա տեղափոխության հարցը լուծեց քաղաքապետարանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերանվաճում է «Յություբը»։ Մարիուպոլ կատարած աշխատանքային այցի ժամանակ Ուկրաինայի նախագահն անսպասելի մտել է շատրվանի մեջ: Նախագահի ուղեկիցները հետևել են նրա օրինակին։ Տեսանյութը երկու օրում երկու միլիոնից ավելի դիտում է ունեցել ։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է։ 30–ամյա ֆուտբոլիստի ընտրյալը «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է։ Զույգը պսակադրվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ։

Դոլարը, եվրոն և ֆունտն այսօր էժանացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 477, եվրոյինը՝ 535, բրիտանական ֆունտինը՝ 601 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.43 դրամ ։

Հայաստանի շրջանների մեծ մասում  հունիսի 18-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է  կարկուտ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի: Երեւանի որոշ վայրերում նույնպես գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ։  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը կեսօրին՝ + 33 + 35

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․07․2019
Վենետիկի հանձնաժողովը չաջակցեց իշխանություններին՝ իրականցնելու վեթինգ։ Ինչն էր պատճառը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․07․2019
Գյուղացիները Երեւան են եկել՝ հույսը կտրած Արարատի մարզպետից․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․07․2019
Այս զեկույցին շուտով արձագանքեց Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ կարծիք հայտնելով, թե…
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․07․2019
Երեւանի ՋԷԿ-ի հարեւանությամբ այսօր մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարական փուլը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 11․07․2019
Հոսանքի երեկվա համատարած խափանումներին էլ անդրադարաձ եղավ, խնդրով կզբաղվի ԱԱԾ-ն․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 10․07․2019
Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղեւորներին տարհանել են․․․
Ամենաշատ