News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկման հարցը քննարկվել է այսօր՝ հունիսի 17-ին տեղի ունեցած «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստի ժամանակ, որը վարում էր ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հերթական նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին եւ առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետեւ նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել եւ հանդես եկել առաջարկություններով:

Նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ափսոսանք հայտնելով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների ու Արցախի Հանրապետության համայնքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման առթիվ,

Ողջունելով նույն քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները` շարունակելու եւ զարգացնելու հաստատված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների՝ ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչը՝ չտրվելու ադրբեջանական ճնշումներին եւ պահպանելու անկողմնակալություն,

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը.

Բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ տարբեր մակարդակներում համագործակցությունը՝ որպես հումանիտար, կրթական, մշակութային, սպորտի եւ տնտեսական ոլորտներում երկու ժողովուրդների միջեւ շփումների խթանման կարեւորագույն միջոց,

Համոզված է, որ Արցախի եւ Ֆրանսիայի բնակավայրերի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների՝ հավասարության եւ բարիդրացիության հիման վրա հարաբերություններ զարգացնելու հանձնառությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ազատությունն ու ինքնուրույնությունը,

Վերահաստատում է Արցախի եւ Ֆրանիսայի ժողովուրդների միջեւ համապարփակ համագործակցության զարգացմանը նպաստելու իր վճռականությունը,

Կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին եւ ֆրանսիացի գործընկերներին՝ ակտիվորեն շարունակելու աշխատանքները հաստատված իրական համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ գյուղատնտեսության զարգացման…
Բակո Սահակյանը բրյուսելցի պատվիրակների հետ քննարկել է Արցախի եւ Բելգիայի միջեւ կապերի զարգացման հարցեր
Քննարկվել են Արցախի եւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջեւ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․․․․․
Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարել է Արցախի օդային տարածքը բացելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավորը կոչ է արել բացել օդային տարածքն Արցախում...
Միացեք մեզ, բարձրացրեք Արցախի դրոշները. Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ
Ադրբեջանցիները թուրքերից լավը չեն...
Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է Արցախի անկախության կայացման գործում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը
Ելույթ ունենալով Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի շրջանակում՝ Ռոշբլուանը նշել է, որ առաջին անգամ Արցախ է այցելել 1995-ին...
Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների
Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր...
Ֆոտոռեպորտաժներ