News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձեւավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին եւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ եւ ընդգրկուն օրակարգ...
ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանը արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳՆ...
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը...
ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ թուրքական հորատման նավի իրավիճակի հարցում
«Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այժմ բազմաթիվ հակամարտություններին եւ ճգնաժամերին չի ավելանա եւս մեկը», - ասել է պետական նախարարը...
«ԵՄ-ի հետ վիզաների ազատաականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու». Աշոտյանը փչացրեց տրամադրությունը
Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…
ԵՄ երկրների դեսպանները սատարում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը
Դրանք ենթադրում են առաջարկներ Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիրը եւ տվյալ պահին բարձր մակարդակում երկխոսությունները դադարեցնելու շուրջ…
Ամենաշատ