News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ՄԻՊ–ի լրատվական ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո և պատրաստակամ է աջակցել Կառավարությանն ու Ազգային ժողովին բարեփոխումների հարցում: Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նաև նրանց մասնակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին ներկայացրել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի ուղղությունները և կարևորել Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկրում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ եւ ընդգրկուն օրակարգ...
ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանը արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳՆ...
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը...
ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ թուրքական հորատման նավի իրավիճակի հարցում
«Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այժմ բազմաթիվ հակամարտություններին եւ ճգնաժամերին չի ավելանա եւս մեկը», - ասել է պետական նախարարը...
«ԵՄ-ի հետ վիզաների ազատաականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու». Աշոտյանը փչացրեց տրամադրությունը
Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…
ԵՄ երկրների դեսպանները սատարում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը
Դրանք ենթադրում են առաջարկներ Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիրը եւ տվյալ պահին բարձր մակարդակում երկխոսությունները դադարեցնելու շուրջ…
Ամենաշատ