News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Խարկովի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսեցի Արթուր Մարտիրոսյանին դուրս են նետել 6-րդ հարկից այն բանից հետո, երբ չի հաջողվել թրմանյութ գցել նրա մոտ: Այս մասին հայտնում է Kharkiv Times-ը՝ հղում անելով տուժածի հորը՝ Սերգո Մարտիրոսյանին:

Նրա խոսքով՝ իր տղան զբաղվում է սամբոյով եւ ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է, սովորել եւ մարզվել է Կիեւում Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում, ապա ընդունվել է ակադեմիա: 18 տարեկան Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսում երիտասարդների եւ յունիորների եվրոպական առաջնությանը, պատրաստվել է աշխարհի առաջնությանը:

Հանրակացարանում Արթուրի հարեւանը ադրբեջանցի է, որի հետ նա ընկերացել է: Սերգոն ասում է, որ իր որդին նրան նույնիսկ չի հրավիրել Ալչեւսկի իրենց տուն: Այդ չարաբաստիկ օրը հարեւանը նրան հրավիրել է խորոված ուտելու: Հրավիրված են եղել նաեւ ադրբեջանցի ուսանողներ: Խնջույքի ընթացքում Արթուրը վատ է զգացել: Արթուրի հոր խոսքով՝ ինչ-որ բան են լցրել տղայի խմիչքի մեջ: Արթուրը գնացել է սենյակ, որպեսզի ուշքի գա: Դրանից հետո սենյակ են մտել ուսանողները՝ ինքնազգացողության մասին իմանալու պատրվակով: Նրանք սկսել են ինչ-որ պայուսակներ եւ անձնագրեր տեղադրել: Սերգոյի խոսքով՝ Արթուրը զգացել է, որ նրանք փորձում են թմրանյութ գցել նրա մոտ: Այդ ժամանակ տղան ձեւացրել է, թե չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Երբ երիտասարդները դուրս են եկել, Արթուրը փակել է սենյակի դուռն ու սկսել իրերը նետել պատուհանից: Դա տեսնելով՝ Արթուրի նոր ծանոթները վերադարձել են, կոտրել դուռն ու սկսել ծեծել նրան: Արթուրին հաջողվել է հասնել պատուհանի մոտ եւ օգնություն կանչել: Այդ պահին նրան դուրս են նետել պատուհանից:

Տղան ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլ նաեւ գիտակից վիճակում է եղել: Նա մոտեցել է մոտակա ավտոկայանատեղիին եւ թաքնվել բեռնատարի ետեւում: Եիտասարդները սկսել են փնտրել Արթուրին: Նրանք փորձել են ավտոկայանատեղի մուտք գործել, սակայն շներն ու պահակը չեն թողել: Պահակը նկատել է Արթուրին եւ ոստիկանություն կանչել:

Ոստիկանությունը արագ տեղ է հասել: Սերգոյի խոսքով՝ ոստիկանները միանգամից հաստատել են, որ տղան ինքնասպանություն է փորձել կատարել եւ գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային դա ասել տեսախցիկի առաջ, սակայն Արթուրը հայտարարել է, որ իրեն դուրս են նետել պատուհանից, եւ որ ինքը թրմանյութ չի օգտագործում, ինչի ապացույց կարող է լինել այն, որ ինքը մասնակցում է միջազգային մրցումներին եւ դոպինգ թեստեր է անցնում:

Դրանից հետո դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, Արթուրին հիվանդանոց են տարել, ապա հոգեբուժարան, ապա նորից հիվանդանոց: Արթուրի հոր խոսքով՝ տղան կոնքազդրային ոսկորի եւ կոնքոսկրերի կոտրվածքներ է ստացել, իսկ սպորտային կարիերայի շարունակման մասին խոսք լինել չի կարող:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ նա ողջ է մնացել՝ 20 մետրից ընկնելուց հետո»,- ասել է Արթուրի հայրը:

Բացի այդ, նա տեղի ունեցածի հավանական պատճառ է համարում Արթուրից գումար շորթելու անհաջող փորձը, քանի որ իրենց ընտանիքը բավականին հարուստ է, եւ տղան կարող էր այդ մասին պատմել իր հարեւաններին:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղայի ընկնելու մասին հայտնել են հունիսի 12-ին ժամը 07:24-ին: Ոստիկանությունը հաստատել է, որ տղան Խարկովի համալսարաններից մեկի առաջին կուրսեցի է: Այդ օրը նա եւ եւս 3 ուսանող գտնվել են հանրակացարանում:

«Որոշ ժամանակ անց նրա ծանոթները լքել են տարածքը, իսկ տղան դուրս է նետվել պատուհանից: Ընկնելուց հետո նա ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Իր արարքի մասին ուսանողը դեռեւս հրաժարվում է պատմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննությունը նախադատական հետաքննությունների միասնական ռեեստր է մտցրել ՔՕ 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 115-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանություն» նշմամբ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում հինգ մարդասպան է դատապարտվել, որոնք միմյանց փոխանցել են միեւնույն գործարարի սպանության պատվերը
Վարձու մարդասպանը որոշել էր չկատարել պատվերը, այլ իրեն թողնել վճարված գումարի կեսը եւ ինքը վարձել մեկ ուրիշ քիլեր՝ տալով նրան մնացած գումարը…
Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մարդասպանը Վրաստանի քաղաքացի է, որը երկար ժամանակ աշխատում էր Վոլգոգրադում…
Կրասնոյարսկի մարզում ձերբակալվել է «օրենքով գող» Կոստյա Կանսկին
Նշվում է, որ ձերբակալման ուղղությամբ գործողություններ են իրականացվել Կրասնոյարսկի մարզի ՆԳՆ-ի քրեական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից…
Հայտնի են Եվրոպայում ամենահետախուզվող հանցագործ կանանց անունները
Փախուստի դիմած հանցագործ կանանց մասին տեղեկատվությունը հրապարակվել է «Հանցագործությունը չունի սեռ» արշավի շրջանակում…
Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ
Երեւանում, հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել…
Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական ...