News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավում է ուրանի հարստացման մասին Իրանի հայտարարության կապակցությամբ: նա հայտարարել է, որ Փարիզը բանակցություններ կվարի Իրանի եւ գործընկերների հետ՝ տարածաշրջանում հետագա լարվածությունից խոսւափելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Ցավում եմ Իրանի հայտարարությունների կապակցությամբ: Սակայն ինչպես նշում է ՄԱԳԱՏԷ-ն, Իրանը հարգում է իր պարտավորությունները, եւ մենք խորհուրդ ենք տալիս համբերատար եւ պատասխանատու լինել»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ մինչեւ հուլիսի 8-ը ժամանակ կա երխոսության համար՝ միջուկային գործարքը փրկելու նպատակով:

«Լարվածությունը չի օգնի Իրանին եւ միջազգային հանրությանը»,- նշել է Մակրոնը:       

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ Իրանն արագացնում է ուրանի հարստացման գործընթացը, եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարները կգերազանցեն 300 կգ շեմը: Արակում միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամալվանիդին հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի հարցով Իրանի որոշ պարտավորությունների իրականացման հետագա դադարեցման մասին՝ ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ մեծացման ծրագրերը: Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանը մեծացրել է հարստացված ուրանի արդյունահանությունը Նետենզի ատոմային օբյեկտում՝ հավելելով, որ հաշվարկը կսկսվի այսօրվանից: «Մենք կանցնենք 300 կգ շեմը 110 օրում»,- նշել է նա՝ ասելով, որ նաեւ կբարձրանա ուրանի հարստացման տեպը՝ մինչեւ 3,67% մաքրություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ