News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացնում են՝ չխախտել ուրանի պաշարների սահմանները, հաղորդում է AFP-ը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պնդել է, որ Թեհրանը պետք է կատարի համաձայնագրի իր պարտավորությունները:

«Հենց Իրանը պետք է պահպանի իր պարտավորությունները: Մենք, իհարկե, չենք ընդունի պարտավորությունների միակողմանի կրճատումը»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններից հետո:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն աջակցել է այդ կոչը՝ հայտարարելով, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հետեւողական են այդ հարցում:     

Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանն արագացնում է ուրանի հարստացման գործընթացը, եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարները կգերազանցեն 300 կգ շեմը: Արակում միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամալվանիդին հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի հարցով Իրանի որոշ պարտավորությունների իրականացման հետագա դադարեցման մասին՝ ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ մեծացման ծրագրերը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանը մեծացրել է հարստացված ուրանի արդյունահանությունը Նետենզի ատոմային օբյեկտում՝ հավելելով, որ հաշվարկը կսկսվի այսօրվանից:

«Մենք կանցնենք 300 կգ շեմը 110 օրում»,- նշել է նա՝ ասելով, որ նաեւ կբարձրանա ուրանի հարստացման տեպը՝ մինչեւ 3,67% մաքրություն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ