News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար եւ հաջողություններ մաղթել դիվանագետին:

Դեսպան Քիսլերը ասել է, որ իր երկիր է վերադառնում որպես Հայաստանի լավ բարեկամ եւ շարունակելու է հնարավորինս օգտակար լինել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել