News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22: 40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 OQ 953 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 36 CՍ 352 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու տեղի ճանապարհային ոստիկանները:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Volkswagen-ի՝ կին վարորդն է եղել։ Վիրավորներից 2-ն էլ նրա ուղեւորներն են եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանջյանից Հերացի տանող թունելում բեռնատարը հարվածել է վերեւի հատվածին, կոնտեյները շուռ է եկել
Ներկայում տեղում համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում, տուժածներ չեն եղել...
«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել
Ամեն ինչ կանեմ, որ նրանք հայկական ավիաընկերությունում աշխատեն եւ իրենց որակի օդաչուներ պատրաստեն Հայաստանի համար…
Աղայան փողոցում շրջապտույտի ժամանակ «Dodge Dart»-ի առջեւ անիվները հայտնվել են արգելապատնեշի վրա
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը...
Փրկարարները մեկ օրում բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում...
«Ժողովուրդ». Տարօրինակ դեպք դիահերձարանում, մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին
Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց...
Ավստրալացին հանուն զվարճության պատահաբար այրել է մեքենան
Հատուկ անվադողերը բռնկվեցին...