News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր` հունիսի 17-ին, նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական ռոմանսն իր ողջ գեղեցկությամբ ու հուզականությամբ:

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայտնի սոպրանո Անահիտ Մխիթարյանի, մեր լավագույն տենորներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի եւ նրանց նվագակցող դաշնակահար, տարբեր ստուգատեսներում մրցանակների արժանացած Արմեն Աղաջանյանի կատարումների շնորհիվ ներկաները մասնակից են դարձել հիասքանչ մի երեկոյի:

Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:

Տպել
Ամենաշատ