News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Առաջարկում եմ այսօրվա լրահոսի նեքեւում նշված երեք մեջբերումների միջեւ տրամաբանական կապ գտնողին (էլ չեմ ասում՝ գտնողներին) բարձր պաշտոնի կամ պետական պարգեւի ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Առաջարկում եմ այսօրվա լրահոսի նեքեւում նշված երեք մեջբերումների միջեւ տրամաբանական կապ գտնողին (էլ չեմ ասում՝ գտնողներին) բարձր պաշտոնի կամ պետական պարգեւի ներկայացնել

1. ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, դիվանագիտական արարողակարգի նորմերի տեսանկյունից սխալ արարք թույլ չի տվել:

2. Արարատ Միրզոյան. «Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ: Ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը, եւ կրկնում եմ ասածս»:

3. Ռուբեն Ռուբինյան.

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաեւ ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետեւ այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»:

Հ.Գ. Հայտարարությունների եւ /կամ/ գործողությունների ռիսկերի նախնական գնահատման մասին խոսելը դառնում է ոչ արդիական»,–գրել է նա:

Տպել
Ամենաշատ