News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Զինված ուժերը Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին Մերձավոր Արեւելք կուղարկի եւս 1000 զինծառայողի, հայտնում է BBC News-ը:

Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանը երկուշաբթի երեկոյան հայտարարել էր, որ զորքերի տեղակայումը իրանական զինված ուժերի «թշնամական վարքագծի» պատասխանն է:

Դրանից բացի, ԱՄՆ ռազմածովային նավատորմը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ նրանց, ապացուցում են Իրանի մասնակցությունը Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակմանը:

«Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի: Սակայն այս գործողությունները ձեռնարիկվել են՝ մեր զինվորական անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար, որը տարածաշրջանում աշխատում է մեր շահերի պաշտպանության նպատակով»,- հայտարարել է Պատրիկ Շանահանը:

Նա հավելել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն կշարունակի իրավիճակի մոնիթորինգը եւ համապատասխանաբար տարածաշրջանում զորքերի թվաքանակի շտկումներ կկատարի:

Հիշեցնենք, որ Օմանի ծոցում հունիսի 13-ին պայթյուններ էին տեղի ունեցել Պանամայում գրանցված ճապոնական Kokuka Courageous եւ Մարշալյան կղզիների դրոշի ներքո լողարկող նորվեգական Frontline ընկերությանը պատկանող նորվեգական Front Altair լցանավերի վրա: Պայթյուններից հետո լցանավերում հրդեհ էր սկսվել: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքներտ հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ