News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր Արամ Սիմոնյանը, պարզվում է՝ կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։ «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Գեղամ Գեւորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, եւ որի բաժնետերերը Սամվել Մայրապետյանն ու Սենիկ Գեւորգյանն էին, պարզվում է՝ Սենիկ Գեւորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գեւորգյանի անունով։

Եթե սրան գումարենք նաեւ այն, որ պարոն Գեւորգյանը «սրսուռ աբարանցի» է՝ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ու շատ մտերիմ է նախկին գլխավոր դատախազի հետ, ապա նախկինների հետ չհամագործակցելու նոր իշխանությունների պատկերացումներն առնվազն տարօրինակ են՝ ասաց համալսարանական մեր զրուցակիցը:

Իսկ դա չի՞ նշանակում, որ Գեւորգյանն ընդամենը տեղապահ է՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը։ Էվոկաբանկի մասով Գեւորգյանը մեզ ասել էր․ «Ձեռնարկատիրական աշխատանք չեմ կատարում, պարզապես տարվա վերջում ստանում եմ իմ փայը»։ Իսկ «Հյուր սերվիսի» հետ կապված՝ հերքեց փաստը․ «Բերեք տվեք, սիրով կընդունեմ, էլ ի՞նչ կա, որ իմն է»։ Նաեւ հերքեց, որ ընկերության գործադիր տնօրենն իր փեսան է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ