News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովն է անցկացնում, որտեղ հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները:

Նիստը վարում է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:  Խոսքով հանդես կգան ՀՀ վարչապես, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է: Կքննարկվեն նաև 2018թ․-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ․-ի ծրագրերի ուղղությունները։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով:  Հիմնադրամի ցանցը գործում է աշխարհի 19 երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Լիբանան, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա, Հունաստան, Կիպրոս, Ուրուգվայ, Ռումինիա, Իրան, Նիդերլանդներ և Իտալիա: Ցանցը նպատակ ունի ընդլայնվել՝ ընդգրկելով այն բոլոր համայնքները, որտեղ ապրում և ստեղծագործում է հայությունը:

Հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը, ընդհանուր ինքնության հիման վրա, աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել