News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Քրայսթչերչից բիզնեսմեն Ֆիլիպ Արփսի նկատմամբ 21 ամիս ժամկետով բանտարկության դատավճիռ է կայացվել Նոր Զելանդիայի մզկիթներում աղոթող մուսուլմանների վրա կրակելու տեսանյութի տարածման մեղադրանքով, որի հետեւանքով մահացել էր 51 մարդ, հայտնում է The Guardian-ը: 

Արփսը մեղավոր է ճանաչվել տեսանյութի հրապարակման 2 դրվագով, որը մարտի 15-ին Facebook-ում հրապարակել էր ինքը հրաձիգը:

Քրայսթչերչի շրջանի դատավոր Սթեֆան Օ՛Դրիսքոլը հայտարարել է, որ երբ նրան հարցրել են տեսանյութի մասին, Արփսը այն նկարագրել է որպես «ցնցող» եւ զոհերի նկատմամբ ոչ մի կարեկցանք չի դրսեւորել:

Դատավորը նաեւ հայտարարել է, որ Արփսը աչքի է ընկնում մուսուլման համայնքի հանդեպ անհանդուրժողությամբ եւ ատելության հիմքով հանցագործություն է կատարել: Դատավորը հայտարարել է, որ Արփսն իրեն համեմատել է նացիստական առաջնորդներից Ռուդոլֆ Հեսի հետ:

Դատավորի խոսքով՝ Արփսը հրաձգության տեսանյութն ուղարկել է 30 օգտատերերի: Նա նաեւ հայտնել է, որ Արփսը խնդրել է, որ օգտատերերից մեկնումեկը Քրայսթչերչի հրաձգության թեմայով մեմ ստեղծի:

Պարբերականը հայտնում է, որ Նոր Զելանդիայի Քրեական օրենսգրքի համաձայն՝ Արփսին մեադրանքի յուրաքանչյուր կետով սպառնում է մինչեւ 14 տարվա բանտարկություն: Ընդ որում՝ ինքը մեղադյալը կարծում է, որ իրեն կարելի է դատել միայն տեսանյութի տարածման համար, այլ ոչ իր քաղաքական հայացքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել