News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Որոշում արդեն կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն արդեն որոշում ունի, թե ինչպես է քվեարկելու ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ:

«Քանի որ նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այսօր մենք խմբակցությունում որոշեցինք, որ թողնենք ազատ, ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նշենք, որ ԱԺ այսօր մեկնարկած նիստերի օրակարգի առաջին հարցը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցն է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին: Մինչ այդ Արմեն Սարգսյանի ներկայացրած մի քանի թեկնածուների ԱԺ-ն մերժել էր, սակայն Վահե րիգորյանի թեկնածությունն, ամենայն հավանականությամբ կհաստատվի: Ըստ հավաստի տեղեկությունների, ԱԺ-ն դեմ էր քվեարկում ՍԴ դատավորի թեկնածուներին, քանի որ ցանկանում էր այդ պաշտոնում տեսնել Վահե Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ