News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Սահմնադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը եւ նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցություն), «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որեւէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից եւ հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է:

Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետեւ ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ Եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել:

Մեր պետությունում սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները եւս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու:

Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցը իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի.

ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միեւնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ:

ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին:

Եվ ի վերջո թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը եւս խոցելի են:

Իմ մտահոգությունը ամենեւին,  Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես սահմանադրական դատարանի անկախության մասին է:

Կամ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով եւ սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կամ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետեւ ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու:

Այսպիով, ԱԺ-ն եւ անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կամ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ կամ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի»:

Տպել
Ամենաշատ