News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեֆոշե համակարգի ատրճանակը, որով, ենթադրաբար Վան Գոգն ինքնասպան է եղել(1853-1890), չորեքշաբթի կցուցադրվի Փարիզում աճուրդի ժամանակ, հաղորդում է Drouot աճուրդի տունը:

Ժանգոտված զենքը հայտնաբերել են դաշտում, որտեղ կրակոցներ են կատարվել:

 1890 թվականի մայիսին Վան Գոգմ իր եղբոր՝ Տեոյի խորհրդով տեղափոխվել էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օվեր սյուր Ուազ կոմունա:

Այդ ժամանակ նկարչի հոգեկան վիճակը զգալիորեն վատթարացել էր, թեեւ հանգիստ ժամանակաշրջաններում նա կարող էր նկարն ամբողջ օրվա ընթացքում նկարել: Ողբերգությունը կատարվել էր տեղափոխվելուց մի քանի ամիս անց:

Հուլիսի 27-ին Վան Գոգը նկարչության պարագաներով ուղեւորվել էր դաշտ՝ Օվեր սյուր Ուազ ամրոցից այն կողմ: Նա իր հետ վերցրել էր նաեւ ատրճանակ: Թե որտեղից էր նա այն ձեռք բերել, դեռեւս անհայտ է մնում:

Ատրճանակը միանգամից չէր հայտնաբերվել: 1960 թվականին այն դաշտում գտել էր ֆերմերը: Նա այն փոխանցել էր զենքի ներկայիս սեփականատերերի ծնողներին:

Ատրճանակի վիճակը թույլ չի տալիս այն ճշգրիտ նույնականացնել, սակայն 2012-ին Օվեր սյուր Ուազից պատմաբան Ալեմ Ռոանը գիրք էր թողարկել, որում մանրամասն վերլուծել էր գտածոն եւ այն համեմատել արխիվների գրառումների հետ:

Նա նշել էր այդ տարիներին այդ մոդելի տարածվածության մասին, ինչպես նաեւ այն փաստը, որ միայն Lefaucheux 25F ատրճանակում էին օգտագործվում  7մմ տրամաչափի փամփուշտներ:

Ատրճանակը գնահատվում է 40-60 հազար եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ