News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ռազմավարությունը փոխում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Երեւանում ընթացող Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում կներկայացվի գործունեության հաշվետվությունը, նոր կայքը եւ նոր ռազմավարությունը:

Հայկակ Արշամյանի պարզաբանմամբ՝ Հիմնադրամի նոր ռազմավարության էությունը մշտական գործընկերների հետ աշխատանքի նոր ոճն է եւ նոր գործընկերների ներգրավումը: Ասվածը պարզաբանելով՝ Արշամյանը նշեց, որ դոնորներ կան, որոնք ցանկանում են միջոցներ տրամադրել իենց ընտրած կոնկրետ ծրագրերի համար: Բայց Հիմնադրամի տեսանկյամբ  առաջնահերթ կարող է լինել այլ ծրագիր, եւ այս հարցը պետք է կարգավորել: «Անհրաժեշտ է մոտեցումը փոխել»,- հավելեց Արշամյանը:

Այն հարցին, թե այսպիսի ռազմավարությունը դոնորներին չի՞ վախեցնի, Արշամյանը հավաստիացրեց, որ բարեգործներն ազատ են իրականացնելու սեփական ծրագրերը, իսկ Հիմնադրամը պատրաստ է անգամ կապող օղակ լինել: Բայց եթե գումարը Հիմնադրամին է տրամադրվում, նա էլ պետք է համակարգի դրա օգտագործումը:

Խոսելով հեռուստամարաթոնի մասին՝ Արշամյանը խոստովանեց, որ ձեւաչափը դեռեւս վերջնականապես չի որոշվել: «Առայժմ ձեւաչափի մասին ենք մտածում: Գուցե Հայաստանից սկսենք, հետո անցնենք Եվրոպա, ԱՄՆ Արեւելյան, Արեւմտյան ափ: Թեմաները մի քանիսն են, դրանք քննարկվում են: Կարծում ենք, որ առաջնայնություններն են Գյումրին եւ Շիրակը, Արցախի հետ կապված մի քանի գաղափարներ»,- նշեց Հայկակ Արշամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ