News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով իշխանություններին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը, նաեւ կոչ անելով Արծվաշենում ՏԻՄ ընտրություններ կազմակերպել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Պահպանողական կուսակցությունը

- հիմք ընդունելով՝

• Տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը,

• ՀՀ Քրեական օրենսգրքի 300․2 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով),

• Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը,

- կարեւորելով՝

• ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում եւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում,

• ՀՀ մարզերի համաչափ զարգացումը եւ քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը,

• ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով  երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը,

հորդորում է ՀՀ իշխանություններին՝

• Հայաստանի  Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը,

• ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին,

• ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ռազմական լուծում չկա. Սվիտալսկի
Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին…
«168 ժամ». Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ
Նախիջեւանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից...
«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ Փաշինյան
Բայց մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք...
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին
Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը...
Կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի ՀՀ-ի վրա՝ իրանական սանկցիաների համատեքստում. Արարատ Միրզոյանը՝ Ատլանտյան խորհրդում
Հայաստանը չի կարող նման գին վճարել…
Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին, ես առաջարկել եմ 4 մլն դոլար հատկացնել դրա համար.Կոնգրեսականն՝ Արցախի մասին
ԱՄՆ-ը պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը...